Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հերթականությամբ ներկայացրեց բոլոր մարմինների կատարողական ցուցանիշները: 

Սկսելով վարչապետի աշխատակազմի կատարողականից՝ նախարարը նշեց՝ 2024 թվականին ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ:

Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր, և նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում: Ծրագրի կատարողականը եղել է 93,1 տոկոս:

Տարվա ընթացքում աշխատակազմն իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ:

Կատարվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի գնումներ, որից՝ 1 անձից գնումները կազմել են 346 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 18 տոկոսն է:

Աշխատակազմն իրականացնում է պետական հատվածի արդիականացման ծրագիր, հանրային իրազեկում, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողության ծրագիր, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում:

Աշխատակազմն ունեցել է եկամուտներ՝ 1 միլիարդ 235 մլն դրամի չափով:

135