Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, իսկ այսօր արդեն իսկ գոյություն ունի օրենսդրական դաշտ, որը որոշ չափով այս հարաբերությունները կարգավորում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով եկեղեցու կարգավիճակի շուրջ վերջին օրերին ընթացող քննարկումներին։

Նրա խոսքով՝ ներկայիս կարգավորումները հիմնականում միտված են եկեղեցուն որոշ արտոնություններ տրամադրելուն։ «Չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք։ Եվ եթե եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրական մակարդակով, դա ինքնին բացում է հնարավորություն, որ որոշ հարցեր քննարկվեն նաև իմպերատիվ՝ իրավապես պարտադիր կարգավորման շրջանակում»,- ասաց Գալյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված եկեղեցու հետ, Գալյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես բարձրաձայնել իր տեսակետը։ «Գուցե սուր երանգներ պարունակող բառամթերք է, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես ձևակերպի խնդիրը», - եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

195