Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
06 Հունիս, 2025 15:06
78