ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր արևելքում առկա իրավիճակի շուրջ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 29-ին Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Ֆլորիան Հահնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների օրակարգին՝ ընգծելով դրանց նոր խթան տալու համար երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր արևելքում առկա իրավիճակի շուրջ, քննարկել բազմակողմ հարթակներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
30 Հուլիս, 2025 15:59
116
Դեսպան Ենգիբարյանը և Գերմանիայի ԱԳ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր
25 Հուլիս, 2025 12:17
Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին
07 Մայիս, 2025 12:04
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ
31 Մարտ, 2025 15:37