Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Սյունիքի զանգերը» շատ կարևոր սիմվոլիզմ են կրում մեր` սյունեցիներիս համար: «Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը:Դրանք ուժի, անառիկության խորհրդանիշ են, և ամեն անգամ այստեղ կանգ առնելիս ցավով նկատում էի, որ զանգերը ժանգոտված են:Ամիսներ առաջ դիմեցի ԿԳՄՍ նախարար Zhanna Andreasyan-ին հուշարձանի վերականգման և տարածքի վերանորոգման խնդրանքով:Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service-ի կողմից կազմվել է նախագիծը, իրականացվել է մրցույթ և շուտով կմեկնարկեն վերականգման աշխատանքները:Շնորհակալություն բոլոր գործընկերներիս կատարված աշխատանքի համար:

311