Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին՝ հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին։ 

«Իրանի պատասխանը ԱՄՆ գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կներկայացվի առաջիկա օրերին», - նրա խոսքերն է մեջբերում իրանական Tasnim լրատվական գործակալությունը` Araratnews.am-ի փոխանցմամբ։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծման վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է, որ ձեռք է բերվել «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց»։

 

89