Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


Հայաստանը ներկայացնող Դավիթ Սուքիասյանն առաջին տեղն է զբաղեցրել Լաս Վեգասի շախմատի փառատոնի շրջանակներում անցկացվող International Youth Championship առաջնությունում՝ սկսնակ շախմատիստների մինչև 14 տարեկան տարիքային խմբի բլից մրցաշարում՝ նվաճելով խորհրդանշական գավաթը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում հունիսի 4-8-ը տեղի ունեցած շախմատի միջազգային փառատոնին մասնակցում էին ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ շախմատիստներ աշխարհի բոլոր ծայրերից՝ այդ թվում Հայաստանից։
Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում էին միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Յուրի Համբարձումյանի սաներ Դավիթ Սուքիասյանը, Ռոբերտ Դանիելյանը, Գոռ Հարությունյանը, Արամայիս Ավթանդիլյանը,  Րաֆֆի Ղազարյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Գեսյանը և Սարգիս Նյազյանը:

285