Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։

«Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:

Ստուգվել է նրա սթափության աստիճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է:

33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

119