Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

493