Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» հարցը: 

Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով: 

Վարչապետի ճշտող հարցին արդյոք նախագծի ընդունման պարագայում վստահ կարող են ասել, որ քրեական գործերով վերաքննիչ դատավարությունները մեկ տարուց ավել չեն տևի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց. « Սկզբունքը հետևյալն է՝ ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի ևս 4 ամիս գործի քննությունը երկարացվի և եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»: 

Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է դատավարությունը տևել 10 ամսից ավել, եթե չկա այդ հիմնավորումը դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

434