Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի պաշտպանության ուժերը ընդլայնում են Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված իրենց ռազմական գործողության շրջանակը և հարվածում են տասնյակ ռազմական թիրախների, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Ուժերն ընդլայնում են Իրանի ներսում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան ռեժիմի շարունակական ագրեսիայի։ Հարվածները հասցվում են տասնյակ կարևոր թիրախների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների՝ հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա», - գրել է Գենդելմանը իր Telegram ալիքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

182