Փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
18 Հունիս, 2025 13:23
174