
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ: Ընդ որում՝ սա մենք չենք ասում, 10 պատվիրաններից մեկն է ասում: Ասում է՝ եթե ուզում ես շնանալ, կուսակրոնության ուխտ մի՛ ընդունիր: Դուք կրոնի հետ այնքան կապ ունեք, ինչքան կույս եք: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստի իր ելույթի ժամամակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության և Եկեղեցու միջև ծավալվող քննարկումներին:
«Մյուս պատվիրանն ասում է՝ մի՛ գողացիր: Ըստ բաց աղբյուրների՝ Կտրիճ Ներսիսյանի շվեյցարական HSBC բանկի հաշվեհամարին 2006-2007 թվականներին եղել է 1 մլն 100 հազար դոլար չգողացված գումար:
Ըստ մյուս պատվիրանի՝ քո տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: Այսինքն՝ ասում է՝ կիրակի, որ Աստծո անունից պատարագ ես հրավիրում, պատարագն ընդդիմադիր քաղաքական քարոզի մի՛ վերածիր:
Մեկ այլ պատվիրան ասում է՝ ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ նրա քեռու կնոջ վրա աչք մի՛ ունեցիր, ա՛յ ձեր խիղճը կտրվի»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այն քննարկումներին, թե Եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետ կա, Արեն Մկրտչյանը չհերքեց. «Անջրպետը Bentley-ն է: Բրիտանական ավտոդրոմի այդ զարդը՝ Bentley-ն, սիմվոլն է ու առանցքն այս բանավեճի»: