

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բավական է պաթոսախեղդ, կոգնիտիվ դիսոնանս առաջացնող ձեր թեզերով շեղեք մեզ և հանրությանը: Չի՛ հաջողվելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Կառավարության՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցերին:
«Ապօրինի գույքի բռնագանձման, Հայաստանի Հանրապետության ղեկավարության, անկախության և ազատության դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարում հայ ժողովուրդը շատ լավ էլ համախմբված է, և իշխանություններն էլ տանելու են այդ պայքարը անշեղորեն:
Բավական է Հայաստանի անվտանգությունը, անկախությունը և քաղաքացիներին թիրախավորելով՝ գոռգոռաք թիրախավորման մասին»,- հայտարարեց նախարարը:
Անդրադառնալով քննարկումներին, թե իշխանությունը թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցին, Անահիտ Ավանեսյանը հայտարարեց. «Որևէ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին չի թիրախավորում, մեր ազգային արժեքները չի ոտնահարում, այլ կոնկրետ անձանց կոնկրետ հարց է ուղղել, և գծվել են կոնկրետ սահմաններ, որ կեղծիքը, փարիսեցիությունը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում՝ Եկեղեցում, իսկ ՀՀ-ի դեմ գործող ցանկացած անձ պիտի համարժեք պատասխան ստանա»: