Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։
Spitfire Audio-ն աշխարհահռչակ ընկերություն է, որը ստեղծում է բարձրորակ վիրտուալ երաժշտական գործիքներ և նվագախմբային սեմփլների գրադարաններ, որոնք լայնորեն կիրառվում են ֆիլմերի, հեռուստաշոուների, վիդեոխաղերի և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների մեջ։

Նրանց հնչյունային գրադարաններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Hans Zimmer, Ólafur Arnalds, Brian Eno և այլք:



Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը` ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինեն հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։

Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝
Հայկական երաժշտական մշակույթը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար,
Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ազգային հնչյունային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար,
Նոր սերնդի կոմպոզիտորների և ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալու համար:



Ձայնագրությունները իրականացվել են բարձրակարգ տեխնիկայով, միջազգային մասնագետների մասնակցությամբ։

Այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ ճանաչում կբերի Հայաստանի երաժշտությանը, այլ նաև կապեր կկազմավորի համաշխարհային մշակութային համայնքի հետ։
Շնորհակալ ենք երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերին, ում միջնորդությամբ և համագործակցությամբ տեղի ունեցավ ձայնագրությունը:

124