Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 20-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բենզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետոնե սյանը։

107