Մեկնարկում է օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի՝ fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը:
Այն կիրականացվի հետևյալ ժամկետներում՝
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
- Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:
20 Հունիս, 2025 16:32
201
ԿԳՄՍ նախարարը Թբիլիսիի հայկական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների շիրիմներին
12 Հուլիս, 2025 11:41
Շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել․ այսօր չորսին գումարվել է ևս երեքը․ ԿԳՄՍ նախարար
11 Հուլիս, 2025 23:16
ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը
11 Հուլիս, 2025 21:04
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձն անհրաժեշտ է ներդնել 8 մարզում և Երևանում ևս. ՏԿԵ փոխնախարար
11 Հուլիս, 2025 10:53
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ
07 Հուլիս, 2025 19:27
ԵՄ պատվիրակության հետ քննարկվել են նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման լայն հնարավորություններ
02 Հուլիս, 2025 17:02