Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առավոտյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ:

Ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:  Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և ուղևորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը:

108