Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում էր հարվածել Իրանին 2024 թվականի աշնանը, բայց մտադիր էր ստանալ ԱՄՆ աջակցությունը։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է The Washington Post -ն՝ հղում անելով Իսրայելի նախկին և ներկա պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն, Նեթանյահուն հրամայել է Իսրայելի զինվորականներին պատրաստվել Իրանի վրա հարձակմանը՝ Լիբանանում շիական «Հեզբոլլահ» խմբավորման դեմ գործողությունից հետո։ Միաժամանակ, Իսրայելի հետախուզությունը սկսել է կազմել միջուկային գիտնականների և Իրանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչների ցուցակներ, որոնք կարող են դառնալ թիրախներ։

Հրապարակման զրուցակիցները ընդգծել են, որ Իսրայելը սպասում էր, որ Վաշինգտոնը կհաստատի իր ծրագրերը։

93