Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի գյուղ Լանջազատի ջրամատակարարումը:

Իսկ հետևյալ տարածքներում՝ Մխչյան, Մրգավետ, Հովտաշեն, Գետազատ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Աբովյան, Արևշատ, Այգեստան, Այգեզարդ, Երասխ, Արարատ, Ոսկետափ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Արմաշ և Լուսառատ գյուղերում, Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքներում կնկատվի ջրի ճնշման անկում, և հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

93