Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շինարարական փնթիությունը մեր քաղաքում համատարած է, և դրա դեմ կա մի մեթոդ՝ գրագետ վարչարարություն։

«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքեն, ինստանցիաներով գրեն այդ շինարարների մասին։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա»,- ասել է քաղաքապետը։

«Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք»,- նշել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ իր համբերությունը սպառվել է այս առումով։

Քաղաքապետը նաև հավելել է. «Այլևս չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որ պատշաճ կերպով կազմակերպեք, որ ամբողջ քաղաքով բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն։ Մինչև տարվա վերջ ձեզ ժամանակ։ Մարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է»։

79