Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

64