
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2021 թվականի ընդդիմության ցույցերին ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Այս մասին Տեր Արամն ասաց Հանրայինի տաղավարում։
Վերջինս պարզաբանեց. «Վերադասի հրահանգով, նամանավանդ, որ ես Երեւանում էի ապրում՝ պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում էին շատ մարդիկ, ովքեր Աստծո խոսքի կարիքն ու պակասը ունեին»։
Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչ կլիներ եթե չգնար, Տեր Արամը պատասխանեց. «Խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի ինչու չեմ գնում. ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Եկեղեցականը ոչ թե պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերեւից այդպիսին էր եւ դա նաեւ ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետեւ ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր եւ ես էլ դեմ էի, որ գնամ որեւէ քաղաքական շահ պաշտպանեմ. իմ շահը մարդկանց փրկությունը պետք է լիներ»։