Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։
75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։

Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 14-1 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգիներիձեին։ Մինչ այդ Արթուրը դեպի եզրափակիչ ճանապարհին 13-2 հաշվով ևս մեկ վրացի ըմբիշի է հաղթել, ապա նաև ֆրանսիացու՝ 15-4 հաշվով։ Արթուրը բոլոր գոտեմարտերը ավարտել է ժամանակից շուտ։ Եզրափակչում նա կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ամալ Ունարոկովի հետ։

Արեն Միրզոյանը (52 կգ) և Համլետ Անտոնյանը (62 կգ) նույնպես կիսաեզրափակիչ էին դուրս եկել, սակայն պարտվել են և կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Արեն Փիրուզյանը, Նարեկ Դալլաքյանը (երկուսն էլ` 44 կգ), Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) և Մերուժան Քոչարյանը (85 կգ) սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն ու հաղթանակի դեպքում նույնպես հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար։

192