Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։

Այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ 

Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։

96