Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված է նաև հիմնանորոգել 2 տրանսպորտային օբյեկտ (Սևանի տրանսպորտային հանգույցը, որի հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի, և ևս 1 կամուրջ՝ Մ-10 միջպետական ճանապարհին)։

92