
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա այցը Հայաստանի Հանրապետություն ավարտվել է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական հրավերով Փեզեշքիանը Հայաստանից մեկնել է Բելառուս, հաղորդում է Mehr-ը։
ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումներից, 2 երկրի բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպումից և Հայաստան-Իրան գործարար համաժողովից հետո Փեզեշքիանը մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ որպես իր տարածաշրջանային շրջագայության հաջորդ կանգառ։
Նախատեսված ծրագրով՝ նա կհանդիպի և կբանակցի Բելառուսի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև այդ երկրում բնակվող իրանցիների հետ։
Բացի դրանից, երկու երկրների միջև մի քանի փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արարողության ժամանակ Երևանում քաղաքական, սոցիալական, մշակութային, զբոսաշրջության, արդյունաբերական, կրթական, ճանապարհային և քաղաքային զարգացման, արվեստի և առողջապահության ոլորտներում համագործակցության վերաբերյալ 10 փաստաթուղթ է ստորագրվել։
Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն։