
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ Ստամբուլում, որտեղ տեղի է ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ։
«Զելենսկին և Պուտինը կարող են հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Ինչո՞ւ ոչ», - Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Յըլմազը Habertürk հեռուստաալիքի եթերում՝ հիշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
«Նա առաջնորդ է, որը վայելում է երկու կողմերի վստահությունը։ Հացահատիկի նախաձեռնության, գերիների փոխանակման վերաբերյալ կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել։ Թուրքիան միշտ այլընտրանք է (ուկրաինական) հակամարտության լուծման համար», - նշել է Յըլմազը։