
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր մանրամասներ են հայտնի կեսգիշերին Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Հարեւանները NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ տան հրդեհից մահացել են 1 տարեկան 2 ամսական տղա երեխա եւ նրա երկու տատիկները։
Հարեւանները պատմեցին, որ ընտանիքը վարձով էր բնակվում շուրջ 6 ամիս։ Այս տանը բնակվել են երիտասարդ ամուսինները իրենց երկու տղաների հետ։ Ընդ որում, կինը հղի է, երկու շաբաթից պետք է երրորդ երեխան ունենան։ Մահացած կանայք ամուսնու եւ կնոջ մայրերն են եղել։
«Նախնական պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունի հետեւանքով, քանի որ պայթյունի ձայն է լսվել։ Իրենք շուտ վազել են դուրս, ամուսինը պատուհանից կնոջը եւ 2 տարեկան տղային դուրս է հանել։ Հետո ցանկացել է մտնել ներս, որ դուրս բերի նաեւ փոքրիկին ու տատիկներին, բայց արդեն կրակը շատ ուժեղ է բռնկվել, նրանք մնացել են ներսում ու երեքն էլ մահացել են»։