Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 2-3-ը:

 

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 14 դեպք՝ խարդախության.
  • 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու.
  • 5 դեպք՝ հոգեկան ներգործության.
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու.
  • 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի.
  • 2-ական դեպք՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության:

Բացահայտվել են նաև՝ մարդու առևանգման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և սարքերի ապօրինի շրջանառության ու ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության՝ 4.
  • ավազակության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

  • Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․
  • 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
81