Անթալիայի օդանավակայանի մոտակայքում անտառային հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անթալիայի Մուրատփաշա շրջանի անտառային տարածքում հրդեհ է բռնկվել։ DHA գործակալության տվյալներով՝ հրդեհը մոլեգնում է Էրմենեք շրջանում, որը գտնվում է քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ։
Հրդեհը սկսվել է քաղաքի սահմաններում գտնվող անտառի նեղ շերտում։ Բնակելի թաղամասերի համար անմիջական սպառնալիք չկա, սակայն հրդեհից առաջացող ծուխը պարբերաբար հասնում է դրանց։
Տարածքում աշխատում են հրշեջ ինքնաթիռներ։ Հրդեհի գոտին գտնվում է ծովից մոտ 3,5 կմ հեռավորության վրա, ուստի ուղղաթիռները կարող են արագ հավաքել ջուր և լցնել կրակի վրա։ Հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար միջոցներ են ձեռնարկվում նաև տեղում։
Հնարավոր զոհերի կամ բնակչության տարհանման մասին դեռևս տեղեկություններ չկան։
03 Հուլիս, 2025 15:04
313
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
12 Ապրիլ, 2025 20:29
Հայաստանն էլ մտահոգություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված. Միրզոյան
12 Ապրիլ, 2025 15:34
Հայաստանի ցանկությունն է կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում. Միրզոյան
12 Ապրիլ, 2025 14:32
Ով է «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված երգիչը
09 Օգոստոս, 2025 14:43
Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
03 Օգոստոս, 2025 10:37
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր
19 Հուլիս, 2025 23:26
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը
20 Օգոստոս, 2025 23:40
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը
18 Օգոստոս, 2025 15:25
Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. կա տուժած
18 Օգոստոս, 2025 12:00