Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

«Այո, մենք քննարկել ենք Ուկրաինայի հարցը, հաստատել ենք այն դիրքորոշումը, որը հայտարարել է նախագահ Պուտինը, այդ թվում՝ ևս մեկ անգամ հուլիսի 3-ին նախագահ Թրամփի հետ զրույցում»,- ասել է նախարարը «Ռուսաստան-ԱՍԵԱՆ» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Հարցին, թե որոնք են Ռուսաստանի նոր առաջարկները Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, որոնց մասին Ռուբիոն նշել էր նախորդ օրը․ Լավրովը նշել է.
«Ես ուզում եմ պատասխանել Դոնալդ Թրամփի խոսքերով՝  կասեմ, ինչպես չէ»։

Լավրովը հիշեցրել է, որ Թրամփը նաև հայտարարել է «մեծ անակնկալների» մասին Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ կան բաներ որոնք չեն մեկնաբանվում։

Նախարարը նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ չի քննարկել Թրամփի կողմից Մոսկվան «ռմբակոծելու» սպառնալիքները պարունակող ձայնագրությունը։

110