Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Քիմիայի օլիմպիադայի թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արտյոմ Պետրոսյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող)։

Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հիշեցնենք, որ քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալի։

99