Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունն առաջարկում են պլանավորել ամառային հանգիստը Հնդկական օվկիանոսի ափին՝ էկզոտիկ Զանզիբարում։
2026 թ. նոյեմբերի 23-ից մինչև 2027 թ. հունվարի 23-ը Հայէկոնոմբանկի Mastercard ցանկացած վճարային քարտով կատարելով առնվազն 100,000 ՀՀ դրամի հանրագումարային անկանխիկ վճարումներ՝ հնարավորություն կստանաք շահելու երկու ճամփորդական փաթեթներից մեկը՝ նախատեսված երկու անձի համար։
35 նվեր՝ Հայէկոնոմբանկի հիմնադրման 35-ամյակի առթիվ
Երկու գլխավոր մրցանակից բացի՝ նախատեսված են ևս 33 խրախուսական նվերներ՝ MacBook Pro 14.2 նոթբուք, Instax տեսախցիկ, AirPods 5 անլար ականջակալներ և ճամպրուկներ։
Արշավին մասնակցելու պայմանները
Արշավի ընթացքում յուրաքանչյուր 100,000 ՀՀ դրամի հանրագումարային անկանխիկ վճարման դիմաց կստանաք մրցույթին մասնակցելու մեկ կոդ։ Սակայն հնարավորություն կա ստանալու մեկից ավելի կոդ, ինչը կմեծացնի հաղթելու հավանականությունը․
- 2 կոդ՝ Mastercard World քարտով յուրաքանչյուր 100,000 ՀՀ դրամի հանրագումարային անկանխիկ վճարման դիմաց,
- 3 կոդ՝ նոր Mastercard քարտ ձեռք բերելու և դրանով առաջին անկանխիկ վճարումը կատարելու դեպքում,
- Կոդերի կրկնապատկում թեժ օրերին՝ Black Friday Week-ի և ամանորյա նախատոնական շաբաթվա ընթացքում ցանկացած Mastercard քարտով յուրաքանչյուր 100,000 ՀՀ դրամի հանրագումարային անկանխիկ վճարման դիմաց։
Մրցույթի հաղթողները կընտրվեն տրամադրված անհատական կոդերի պատահական ընտրության միջոցով։
Արշավի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։