Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հենրիկի Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 10 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 666 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 236 միլիոն 247 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
23 Նոյեմբեր, 2026 12:34
44
ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
18 Նոյեմբեր, 2026 17:30
Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը
18 Նոյեմբեր, 2026 16:49
Պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
17 Նոյեմբեր, 2026 15:24