
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։
Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» և 12 «Կերշեր» փոշեկուլ մեքենաներով, աշխատանքի իրականացման համար շահագործվել է Բելառուս տեսակի 7, «Քաթ» տեսակի 2 տրակտորներ, 7 ինքնաթափ և 22 ջրցան մեքենաներ։
Նախորդ օրը Վարդավառի տոնակատարությունների ժամանակ բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ օգտագործվել է 25 ջրցան մեքենա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ժպիտով դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ասաց. «Պարոն Բեգոյան, ձեր տեխնիկան էլ էր, չէ՞, երեկ աշխատում։ Ոնց որ դուք էլ էիք երեկ աշխատում տենց»։ Բեգոյանը դրական պատասխան տվեց։