Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի համար, որն առաջին անգամ երգելու է հայերեն՝ արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ՝ բառերի նուրբ ելևէջներով ներկայացնով Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» ստեղծագործությունը։

Շատ պետություններ այցելած գերմանուհին սիրո ու հարգանքի բացառիկ վերաբերմունք է տածում ջերմ Հայաստանի նկատմամբ։ Ապրել և ստեղծագործել Հայաստանում նրա երազանքներից մեկն է։

Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ, իսկ 20 տարեկան հասակում արդեն նրանք որոշում են այցելել Հայաստան և բացահայտել ու զգալ հրաշք երկիրը։

Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, նա որոշում է կայացնում նույնիսկ տեսահոլովակ նկարահանել Երևանի մասին ու ասել երգով, որ ինքն «Ապրում է Երևանի համար»։

Ձեր դատին ենք հանձնում իր ուրախությունը, նա քաջություն գտավ իրականություն դարձնելու Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակի նկարահանման և իրագործման համար իր մեծ ավանդն ու նվիրատվությունն ունի պարոն Ադամ Բարրոն, որի բազում ջանքերի և հետևողականության արդյունքում էլ ստեղծվեց այս նախագիծը։

192