Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 100 հանցագործություն:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 15 դեպք՝ խարդախության,
  • 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  •  7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ բնակարանային գողության,
  • 3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի հայտնաբերման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու,
  • 2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավազակության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կավատության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ջրերն աղտոտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝  2-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության,  1-ական դեպք՝ բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

143