Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ գրել էինք, որ ռուս զբոսաշրջիկների ընտանիքը Երևանի  «New Nairi Hotel» հյուրանոցի խաբեության և ագահության զոհն է դարձել ու իհարկե պարզ էր՝ նրանք միակը չէին։

Ռուս զբոսաշրջիկներից մեկը՝ Ալինա Մելքոնյանը (ամուսնու ազգանվամբ), որ իր ընկերների հետ Ռուսաստանից կրկին եկել էր Լոպեսի համերգին ներկա գտնվելու,  իր սոցցանցի տարբեր էջերում տեսանյութեր է հրապարակել կրկին պնդելով նույնը՝  «New Nairi Hotel» հյուրանոցի սենյակի ամրագրումը չեղարկվել է, որովհետև այլ անձինք ավելի թանկ գնով սենյակը վարձակալել էին։ Նա տեղի ունեցածը որակել է  կոռուպցիա և սարսափելի«Որոշ մարդիկ մնացին փողոցում, այդ թվում՝ ես, քանի որ իմ ամրագրումը չեղարկվեց հյուրանոց ժամանելուց ընդամենը երկու ժամ առաջ։ Եվ ես կարծում եմ, որ դա սարսափելի վարք է, դա անշնորհք և անբարոյական է հյուրանոցի կողմից»։

Ալինան պատմում է, որ, գիշերը ժամը 1-ին մնալով դրսում, զանգել է տվյալ հյուրանոց, բայց ըստ էության ապարդյուն, իսկ մյուս հյուրանոցներն արդեն այդ ժամին զանգերի չէին պատասխանում կամ եթե պատասխանում էին՝ ապա մեկ օրն արժեր 20․000 ռուբլի«Բանն այն է, որ հերթում ես ծանոթացա շատ մարդկանց հետ, որոնք նմանատիպ խնդիրներ ունեին»,- նշել է նա։

Նշենք, որ պարզաբանում ստանալու նպատակով Araratnews-ը վերոնշյալ տեղեկությունները փոխանցելու է ՀՀ իրավապահ մարմիններին։

Մանրամասները՝ տեսանյութում


698