Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05․08․2025 թ․ տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր՝

 

«Միդոկալմ (տոլպերիզոն), 150 մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T4A553A և T4A552A, պիտանելիության ժամկետ՝ 10.2027 թ․) դեղի վերաբերյալ։

 

ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ հետկանչի կարգադրագրի հիմք է հանդիսացել ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրությունը առ այն, որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել շրջանառությունը և իրականացնել հետկանչ։

 

«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիայի օգտագործումից»,- նշվում է հաղորդագրությունում:

177