Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ:

Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան իրենն է` անձնական օգտագործման համար:

***
Արմավիրի քրեական ոստիկանների հուլիսի 24-ին ստացած օպերատիվ տեղեկության համաձայն` Շահումյան գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդն ապօրինի պահում էր թմրանյութ և աճեցնում կանեփ: Հաստատվեց նաև այս տվյալը:

Քրեական վարութի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց ծաղկամաններում աճեցրած կանեփի վեց թուփ, նաև սերմ, իսկ չգործող սառնարանում կար մարիխուանայի նմանվող մոտ 14 գրամ զանգված:

***
Նույն օրը նմանատիպ ևս մեկ օպերատիվ տեղեկություն ստուգելու նպատակով Արմավիրի քրեական ոստիկանները մեկնեցին Լենուղի գյուղ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լենուղու բնակիչ 49-ամյա տղամարդու տնամերձ և հարակից հողամասերում հայտնաբերվեց մշակված կանեփի 13 թուփ, իսկ տան տարբեր տեղերում կային ապակյա տարաներով և թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը մոտ 80 գրամ էր:

49-ամյա տանտերը նույնպես հավատացրեց, որ թմրանյութն ու կանեփն անձնական օգտագործման համար էին:

Թմրամոլության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է:

104