Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 3-ին ողբերգական դեպքն է տեղի ունեցել Մասիս քաղաքում: 

Այդ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել․ բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, որի մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանների կողմից պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի բալոնչիկով («ֆարսունկա») տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն, և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է: 

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

541