Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը:
Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին:
06 Օգոստոս, 2025 14:08
189
Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
30 Հուլիս, 2025 15:14
Ինչու է աղմկում իրավապաշտպանը, և իրականում ինչու են որոշ քննիչներ ազատվել աշխատանքից. մանրամասներ
29 Հուլիս, 2025 17:28
Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները
25 Հուլիս, 2025 17:20