Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը, հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ա.-ն։

Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Նիսսան» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր։

369