Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Այդ մասին հայտարարություն է տարածել Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման վրա։ Կիպրոսը ողջունում է նախագահ Թրամփի գործնական դերակատարումը համաձայնագիրը իրականություն դարձնելու գործում»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

81