
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած «պատմական հռչակագրին». այս մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք մեծ գոհունակությամբ ենք ողջունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների անգնահատելի աջակցությամբ ձեռք բերված համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: