Հրդեհ Ակունք գյուղում. այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 9-ին` ժամը 18։39-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։
10 Օգոստոս, 2025 11:19
199
Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ
10 Օգոստոս, 2025 15:49
Բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել
09 Օգոստոս, 2025 16:50
Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում․ Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
08 Օգոստոս, 2025 20:36