Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի հռչակման կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին։ Այս մասին սոցցանցերում գրել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահյանը։

«Բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցություններին աջակցելու գործում։ Աշխատելով իր միջազգային գործընկերների հետ՝ ԱՄԷ-ն հավատարիմ է երկխոսության և դիվանագիտության ամրապնդմանը՝ ի նպաստ գլոբալ խաղաղության, կայունության և համընդհանուր բարգավաճման»,- նշել է նա։

162