Երկրաշարժը ցնցել է Թուրքիայի մի քանի քաղաք. Euronews

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիրակի Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, տեղական ժամանակով ժամը 20:00-ին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը Բալիքեսիր նահանգի Սինդիրգի շրջանն է եղել: Մի շարք շենքեր ավերվել են, տասնյակները վնասվել, հաղորդում է Euronews-ը:
Ըստ իշխանությունների ներկայացրած վերջին տեղեկությունների՝ մի քանի մարդ տուժել է, 80-ամյա մի կին մահացել, նրան դուրս են բերել փլատակներից: Ցնցումներ են գրանցվել նաև մյուս քաղաքներում, այդ թվում՝ Իզմիրում և Ստամբուլում, որտեղ շատ բնակիչներ լքել են իրենց տները և հավաքվել այգիներում ու բաց տարածքներում:
Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո գրանցվել է երկու տասնյակ հետցնցում, որոնցից 5-ը եղել են 4 մագնիտուդից ավելի:
11 Օգոստոս, 2025 11:39
201
Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն. Թուրքիան ողջունել է ստորագրված հռչակագիրը
09 Օգոստոս, 2025 11:50
Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում․ Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
08 Օգոստոս, 2025 20:36
Թուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվոր
03 Օգոստոս, 2025 19:15
Կամչատկայում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
06 Օգոստոս, 2025 10:17
5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում
05 Օգոստոս, 2025 11:31
Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
31 Հուլիս, 2025 22:58