ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Վարդ-Քնար» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։
Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
11 Օգոստոս, 2025 14:16
99